Foto

Բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող․Կարապետյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․

«Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող։ Մեր երկրի թույլ ղեկավարը թույլ տվեց Ադրբեջանին թելադրել իր պայմանները Բաքվում պահվող հայ գերիների հարցում և մյուս բոլոր հարցերում:

Ուժեղ բանակցողի առաջնորդությունը կփոխի իրավիճակը շուտով»: