Foto

Փաշինյանի ինքնաթիռը ԱԹՍ-ների պատճառով վայրէջք է կատարել ոչ թե Մոսկվայում, այլ Սանկտ-Պետերբուրգում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով, և ուղղությունը փոխել է դեպի այլընտրանքային օդանավակայան։ Այս մասին հայտնում է «База»-ն։

Նշվում է, որ Փաշինյանի ACJ319-ը գրեթե մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացվել։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղությունը փոխել է դեպի Պուլկովո միջազգային օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 1:00-ին։

Աղբյուրը՝ 24news.am