Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Էլեոնորա Հակոբյանին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Արցախի փողոց) և հայտնաբերել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Ի մասնավորի՝ արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, բացվող ներքին պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերաջնաժամկետ:









