Foto

Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով

Աբու Դաբիում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների համաձայնությամբ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով, առանց մամուլի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Հաղորդվում է, որ տարբեր ձևաչափերով մի շարք հանդիպումներ էլ տեղի են ունենում Աբու Դաբիի պալատներից մեկում:

Հիշեցնենք՝ բանակցությունների առաջին փուլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գնահատել է արդյունավետ: Առաջին փուլը նվիրված էր անվտանգության վերաբերյալ հարցերին: Բանակցություններից առաջ հայտնի էր դարձել, որ առանցքային թեման կլինի Ուկրաինայի արևելքում տարածքների վերահսկողությունը։ Ամերիկյան բանակցային խմբում ընդգրկված են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, նախագահի փեսա Ջարեդ Քուշները, ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության գնումների դաշնային ծառայության հանձնակատար Ջոշ Գրունբաումը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը: