Foto

Անհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեց

Սեպտեմբերի 19-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հաղորդվել էր 61-ամյա Արթուր Բ․-ի անհետ կորելու մասին։
Նրան հայտնաբերելու ընթացքում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները համագործակցել են Վեդիի համայնքային ոստիկանների հետ։ Արդյունքում՝ տղամարդը հայտնաբերվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։