Foto

Օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 21․30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա քաղաքացի 47-ամյա տղամարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Ուկրաինայի իրավապահների կողմից նա հետախուզվում էր կեղծիք և պետական սահմանով անձանց անօրինական տեղափոխում կատարելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդու հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։