Foto

ՀՀ ինտերնետ կապուղիներում առաջացած տեխնիկական խնդիրը կարգավորվել է

«Արմենիան Քարդ» ընկերությունից տեղեկացնում են, որ ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրված տեխնիկական խնդիրը կարգավորված է և համակարգը շարունակում է անխափան աշխատել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել էին տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ինտերնետ միջավայրում (online) իրականացվող որոշ գործարքներ չէին հավաստագրվում։