Foto

Հայաստանն ու ԱՄԷ-ն ճանաչում են միմյանց վարորդական իրավունքի վկայականները

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի վավերացմանը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս հուշագրով կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս Կողմի կողմից այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով։

Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում Հուշագրի յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից: