Foto

Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով և 20 մլն դրամ գրավով․ փաստաբան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով և 20 մլն դրամ գրավով, Սպուտնիկ Արմենիային հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Արթուր Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը՝ փոխելով Սարգսյանի խափանման միջոցը»,–ասաց նա։