Foto

Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում․ իրականացվում են աղ-ավազով մշակման աշխատանքներ

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում։

Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են աղ-ավազով մշակման աշխատանքներ: