2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17 սանտիմետրով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշի դիմաց։
2025 թվականի անցած 11 ամսվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է հոսել 114 միլիոն 84 հազար խմ ջուր։ Իսկ այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 180 միլիոն 965 հազար խմ ջուր։
Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն նկատվել։









