Foto

Աշտարակի խճուղում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Աշտարակի խճուղում՝ «Կարմիր Խաչի» հարակից ճանապարհահատվածում կթույլատրվի հետադարձը՝ դեպի «Կարմիր Խաչ»: