Foto

Ադրբեջանը ցանկանում է ԵՄ-ին տեսնել «Զանգեզուրի միջանցքի» մաս. Հաջիև

Ադրբեջանը ցանկանում է, որ Եվրամիությունը դառնա նոր տրանսպորտային հանգույցի մաս, այդ թվում՝ ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» նախաձեռնության շրջանակներում։

Այս մասին Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը։

Նա հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքը» տարեկան կտեղափոխի 15 միլիոն տոննա բեռ, իսկ Ադրբեջանում այդ հատվածի շինարարությունը կավարտվի մինչև 2026 թվականը։

«Բաքուն ուրախ կլինի տեսնել Եվրոպական Միությունը այս նոր տրանսպորտային հանգույցում», - ընդգծեցլ է Հաջիևը։

aysor.am