Տեղատարափ անձրևների հետևանքով Հարավարևելյան Ասիայի երկրներում հեղեղումների ու սողանքների պատճառով զոհերի թիվը գերազանցել է 600-ը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
Մասնավորապես, Ինդոնեզիայում մահացել է 435 մարդ, Թաիլանդում՝ 170, Մալայզիայում՝ երեք մարդ։
Երեք երկրներից տարհանվել են հազարավոր մարդիկ։ Հեղեղումների պատճառով տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 4 միլիոնը, որից մոտ 3 միլիոնը հարավային Թաիլանդում, իսկ 1,1 միլիոնը՝ արևմտյան Ինդոնեզիայում։









