Foto

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Դուբայ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեծ պատվիրակությամբ մեկնել է Դուբայ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Այդ մասին տեղեկացնում են ֆեդերացիայից:
 
Մրցավայրում հայ բռնցքամարտիկների կողքին կլինեն ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը և անվանի ու տիտղոսակիր բռնցքամարտիկներ՝ Եվրոպայի չեմպիոններ Մեխակ Ղազարյանն ու Սամսոն Խաչատրյանը։ Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա նաև իր մրցավարը։ Բռնցքամարտի տարվա գլխավոր ստուգատեսում կաշխատի միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը։
 
Աշխարհի առաջնությունում հանդես կգան հետևյալ մարզիկները.
 
48 կգ Բարեղամ Հարությունյան
51 կգ Ռուդոլֆ Գարբոյան
54 կգ Դավիթ Եգորյան
57 կգ Ժիրայր Սարգսյան
60 կգ Արթուր Բազեյան
63,5 կգ Նարեկ Հովհաննիսյան
67 կգ Արմեն Մաշակարյան
71 կգ Արարատ Հարությունյան
75 կգ Վախթանգ Հարությունյան
80 կգ Արտուշ Հովհաննիսյան
86 կգ Ռաֆայել Հովհաննիսյան
92 կգ Նարեկ Մանասյան
+92 կգ Դավիթ Չալոյան
 
Գլխավոր մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան
 
Մարզիչ՝ Ռոբերտ Պետրոսյան: