Հոնկոնգի Թայ Պո շրջանում բնակելի շենքերում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 65-ի, որոնց թվում է մեկ հրշեջ ծառայության աշխատակից։ Վիրավորների թիվը հասել է 70-ի, որոնցից տասը հրշեջներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է South China Morning Post-ը։Լայնածավալ փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ութ շենքից բաղկացած բնակելի համալիրում կա 2000 բնակարան, որտեղ ապրում է ավելի քան 4600 մարդ։ Կրակը տարածվել է ութ շենքերից յոթում։Յոթ շենքերից չորսում մոլեգնող կրակը վերահսկողության տակ է վերցվել, մինչդեռ մյուս երեք շենքերի վերին հարկերում հրդեհները դեռևս շարունակվում են։
Գրեթե 300 մարդ անհետ կորած է։Իշխանությունները հայտնել են, որ շինարարական աշխատանքներում օգտագործված դյուրավառ նյութը հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել։
Կառավարությունը հետաքննություն է սկսել հրդեհի պատճառը պարզելու համար։Հրդեհի պահին շենքերում շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Չկանխամտածված սպանության համար ձերբակալել է երեք մարդ՝ շինարարական ընկերության տնօրեններից երկուսը և ինժեներ-խորհրդատուն։Սա 1948 թվականից ի վեր քաղաքում գրանցված ամենամահացու հրդեհն է։ Այն ժամանակ հրդեհի հետևանքով զոհվել էր 176 մարդ։









