Foto

Ասում էին՝ գաղափարական թշնամանք ունեմ ՔՊ-ի հետ, դրա համար պիտի կալանքի տակ լինեմ. Մանթաշյան

Սա խափանման միջոց չէր, այլ՝ պատժի ձև՝ մեր քաղաքական դիրքորոշման համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը:

«Քննիչը հայտարարեց, որ ես գաղափարական թշնամանք ունեմ իշխանության հետ: Այդ իսկ պատճառով առաջարկեց ինձ երկու ամսով կալանավորեն:  Սա, նաև, շեշտվել է դատական նիստի ժամանակ, հետո՝  հասկացան իրենց դեմ է դա աշխատում, սկսեցին այդ ձևակերպումն այլևս չօգտագործել»,-նշել է Մանթաշյանը:

Մանթաշյանի խոսքով՝ անգամ քրեական գործի մեջ է գրված նույն ձևակերպումը: