Foto

Լիդյա Մանթաշյանի ազատ արձակումը հանրային լայն արձագանքի արդյունք է, արդարությունը վերականգնվում է

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

Սա արդյունքն է հանրային լայն արձագանքի։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեղան և բարձրաձայնեցին կին քաղբանտարկյալի հանդեպ տարվող անարդար դատական գործընթացի մասին։

Շնորհակալություն նաև փաստաբաններին, որոնք այս ընթացքում ցուցաբերեցին բարձր պրոֆեսիոնալիզմ։

Արդարությունը վերականգնվում է, երբ բոլորս բռունցք ենք դառնում։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։