Պատերազմից 5 տարի անց հրապարակված չէ պատերազմի զոհերի անվանական ցուցակը, ինչը վառ ապացույցն է, որ Նիկոլական ռեժիմը և՛ մանիպուլացնում է, և՛ թաքցնում է զոհերի իրական թիվը, այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«44-օրյա պատերազմի պատճառները, ընթացքը և հետևանքները ծածկադմփոց անելու համառ ջանքերի շրջանակներում Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հրապարակել է այդ պատերազմի զոհերի թվի մասին «տեղեկատվություն»։









