Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին, դեկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 1-ի գիշերն սպասվում է անձրև։
Մարզերում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։









