Foto

Իրանը պատրաստվում է Նախիջևանով Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներ անել

Իրանը դիտարկում է երկաթուղով Հայաստան ապրանքներ տեղափոխելու հնարավորությունը, որը կանցնի Նախիջևանով, հայտարարել է Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբար Ալի Զաքերին՝ Report-ի փոխանցմամբ:


Նրա խոսքով՝ բանակցություններ են վարվել Հայաստանի երկաթուղիների օպերատոր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ներկայացուցիչների հետ ԱՊՀ Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 83-րդ նիստի շրջանակներում։

Բանակցությունները վերաբերում էին Նախիջևանով Իրանից Հայաստան որոշ բեռների մատակարարմանը։


«Սա հնարավորություն կտա ապագայում Նախիջևանում երկաթուղի գործարկել։ Մենք հանձնառու ենք այս նախագիծը հնարավորինս շուտ իրականացնել», - ասել է Զաքերին։

tert.am