Foto

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4 անգամ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տվյալների համաձայն Երևանում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում, նոյեմբերի 17-25 ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4-ից 4 անգամ։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը։

Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանն էլ հայտնեց, որ հրդեհներն ազդում են օդի աղտոտվածության վրա։

«ՀՀ-ում 2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 9253 հրդեհ, որից 5545-ը՝ բուսածածկ տարածքներում։ Սա նախորդ տարվա համեմատ գրեթե 3 անգամ ավելի է»,-ասաց Վարդազարյանը։

Նրա խոսքով 5545 հրդեհից միայն 809-ն է Երևանում եղել, մնացածը՝ մարզերում։