Աջարիայի կենտրոնական քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները առգրավել են առանձնապես խոշոր չափի թմրանյութերի խմբաքանակ, հայտնում է Georgia Online-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Ըստ գերատեսչության, կատարված հանցագործությունները նախատեսում են մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
«Աջարիայի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները Բաթումում ձերբակալել են 30-ամյա Գ.Խ.-ին, նախկինում դատապարտված, ինչպես նաև Ղազախստանի քաղաքացի Ա.Վ.-ին, ծնված 1985 թվականին՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման մեղադրանքով, ինչպես նաև դրանց իրացմանը նպաստելու համար։
Գ.Խ.-ի անձնական խուզարկության և տան զննության ընթացքում ոստիկանությունը առգրավել է վաճառքի համար պատրաստված 10,47 գրամ «մեթադոն» և 40 գրամ չորացված մարիխուանա։ Բացի այդ, հայտնաբերվել են թմրանյութերի փաթեթավորման նյութեր, կպչուն ժապավեններ և էլեկտրոնային կշեռք։
Ըստ Գ.Խ.-ի, «մեթադոնը» հետագա իրացման համար իրեն փոխանցել է Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Ա.Վ.-ն։
Ա.Վ.-ի տան խուզարկության ժամանակ ոստիկանությունը հավելյալ առգրավել է 43 գրամ մեթադոն։
Երկուսն էլ ձերբակալվել են որպես մեղադրյալներ։
Հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ և 260 պրիմ հոդվածներով», – նշվում է ՆԳՆ-ի տեղեկատվության մեջ։









