Foto

Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Դեն Հուկերին

Կատարի մայրաքաղաք Դոհայում UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, խեղդող հնարքով հաղթեց նույն քաշային կարգի 6-րդ համար, նորզելանդացի Դեն Հուկերին։

Առաջին ռաունդն անցավ Արմանի ընդգծված առավելությամբ, իսկ երկրորդում Ծառուկյանը բազմաթիվ հարվածներ հասցրեց նորզելանդացու գլխին, ինչից հետո խեղդող հնարքով հասավ հաղթանակի։

Այս հաղթանակից հետո, ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կստանա տիտղոսային մենամարտ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի հետ։

Հիշեցնենք, որ մի շարք հայ անվանի մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, մեկնել էին Դոհա՝ աջակցելու Արմանին այս մենամարտում։

Աղբյուրը՝ Armsport.am: