Foto

ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են, բայց կոնկրետ առաջարկներ չկան․ Լարիջանի

ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են, բայց կոնկրետ առաջարկներ չկան, այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Նա «Ալ Ջազիրա»-ին ասել է, որ Թեհրանը դեռ որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից, և որ Օմանում տեղի ունեցածը պարզապես ուղերձների փոխանակում էր։

Լարիջանին ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության դիրքորոշումը բանակցությունների գաղափարի վերաբերյալ «դրական» է և նշել, որ երկխոսությունը շարունակվում է, և տարածաշրջանի որոշ երկրներ ջանքեր են գործադրում արդյունքի հասնելու համար։

Նա նաև ասել է, որ էներգետիկ կարիքների պատճառով ուրանի հարստացման լիակատար դադարեցման մասին քննարկում չկա, և որ Վաշինգտոնի հետ բանակցությունները սահմանափակվում են միայն միջուկային խնդրով և չեն շոշափում այլ հարցեր։