Foto

Որն է Լիդյայի կալանքը երկարաձգելու իրական պատճառը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է ․ Նախօրեին դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով անցնող միակ կնոջը՝ Լիդյա Մանթաշյանին նորից թողնելով կալանքի տակ։ Մեղադրող կողմը միջնորդեց Լիդյա Մանթաշյանի կալանքը պահպանել՝ երկարացնելով ևս երեք ամսով, որը բավարարվեց դատարանի կողմից։ Լիդյա Մանթաշյանի շահերը ներկայացնող փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշում է, որ ամեն նիստի գալուց առաջ փորփրում է դատական գործի հատորները՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչում է մեղադրվում Լիդյա Մանթաշյանը, որ մի բան էլ պիտի մնա կալանքի տակ։ Մանավանդ նույն գործով անցնող և գրեթե նույն մեղադրանքներով դատվող մոտ 10 անձի խափաննան միջոցները դատարանը փոխել է:

Արդեն քանի օր է անգամ ամենաանհավանական, ոչ ընդդիմադիր գործիչներն ու անհատ քաղաքացիներ են վրդովված բարձրաձայնում՝ ինչու են այս կնոջը պահում բանտային կալանքի տակ: Ոնանք ակնարկում են, որ Լիդյա Մանթաշյանը ՔՊ-ի վրեժխնդրության զոհն է, քաղաքական բանտարկյալ: Իշխանական կուլիսներում ավելի կոնկրետ պատճառ են նշում, թե ինչու չեն ներում Լիդյային և ինչու գոնե տնայինով կալանքով կամ վարչական վերահսկողությամբ չեն փոխարինում խափանման միջոցը: Պարզվում է՝ Լիդյան մնացել է իշխանության կոկորդում Վահագն Ալեքսանյանի արդեն հանգուցյալ մոր մասնակցությամբ հայտնի միջադեպի պատճառով:

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը, հիշեցնենք, որ այս տարվա գարնանը վեճի էր բռնվել Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող «Սրբազան պայքարի» անդամ երիտասարդների հետ, վիրավորել  էր նրանց ու փորձել էր ձեռնափայտով հարվածել և նրա հետ վեճի բռնված գլխավոր անձը հենց Լիդյան էր:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 22 11․ 25 թ