Նիկոլ Փաշինյանի հետ պետական ծառայողները Մարզահամերգային համալիրում կարող են հանդիպել միայն տոմսով, առանց հրավիրատոմսի մարդկանց մուտքն արգելված է։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ի թղթակիցը՝ հավելելով, որ տարբեր գերատեսչությունների աշխատակիցների համար համալիրում տարբեր մուտքեր են սահմանվել, օրինակ՝ ԿԳՄՍ աշխատակիցները բոլորովին այլ մուտքով են ներս մտնում համալիր, այլ նախարարության աշխատակիցները՝ բոլորովին այլ։
Մեր թղթակիցը նաև հայտնում է, որ րոպե առ րոպե նոր մարդկանց են ավտոբուսներով բերում Մարզահամերգային համալիր։









