Foto

«Արա, գործիդ նայի, ընգեր ջան»․ Արարատի մարզպետը հունից դուրս եկավ Տիգրանաշենի մասին հարցից

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հունից դուրս եկավ Տիգրանաշենի մասին հարցից։

Մասնավորապես, Համալիրում Փաշինյանի հետ հանդիպմանը շտապող Թևոնյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք քննարկում կա՞ Տիգրանաշենն Ադրբեջանին տալու և դրա դիմաց Արծվաշենը վերադարձնելու վերաբերյալ։ Հարցից, սակայն, Թևոնյանն ակնհայտորեն այդ վրդովվեց և կորցրեց ինքնատիրապետումը. «Ոնց որ կինո նկարեք... արա, գործիդ նայի, ընգեր ջան»։