Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պետական այցով հրավիրել է Հայաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Ղազախստանի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ։
«Ինձ համար մեծ պատիվ է նաև Ղազախստանի նախագահին՝ հարգելի Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, հրավիրել պետական այցով Հայաստանի Հանրապետություն: Մեզ համար մեծ պատիվ կլինի Ձեզ պետական այցով ընդունել Հայաստանի Հանրապետությունում: Ես համոզված եմ, երբ այդ այցը տեղի ունենա, մենք կկարողանանք արձանագրել, որ ընթացիկ այցի արդյունքներով արդեն իսկ մեր հարաբերությունները հասել են նոր կետի և նոր օրակարգ ձևակերպելու, այդ օրակարգը ակտիվորեն իրականացնելու հնարավորություն և աշխատանքի տարածք կունենանք»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև հայտնել է, որ Ղազախստանի նախագահին հրավիրել մասնակցելու հաջորդ տարի աշնանը Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության COP 17 գագաթաժողովին:









