Foto

Աշոտ Սմբատյանը Զուրաբ Աբաշիձեի և Բեքա Օդիշարիայի հետ քննարկել է հայ ու վրաց ժողովուրդների միջմշակութային կապերի ընդլայնման վերաբերյալ հարցեր

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի մունիցիպալիտետի Քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի և խորհրդի կրթության ու մշակույթի հանձնաժողովի նորընտիր նախագահ Բեքա Օդիշարիայի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ ու վրաց ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման ու միջմշակութային կապերի ընդլայնման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։