Foto

ԱԱ-2026. Եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆի զույգերը հայտնի են

Հինգշաբթի՝ նոյեմբերի 20-ին, Ցյուրիխում տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական փուլի անցումային խաղերի (փլեյ-օֆֆ) վիճակահանությունը, հայտնում է Armsport.am-ը։

​Հավաքականները կանցկացնեն փլեյ-օֆֆի ձևաչափով երկու մեկխաղանոց փուլ (կիսաեզրափակիչներ և եզրափակիչ), որոնց հաղթողները կնվաճեն 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։

​Վիճակահանությունն անցկացրել են իտալացի Մարկո Մատերացին և շվեդ Մարտին Դալինը։

​Ճանապարհ A

​Կիսաեզրափակիչներ

​Իտալիա — Հյուսիսային Իռլանդիա
​Ուելս — Բոսնիա և Հերցեգովինա

​Եզրափակիչ

​Ուելս/Բոսնիա և Հերցեգովինա — Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա

​Ճանապարհ B

​Կիսաեզրափակիչներ

​Ուկրաինա — Շվեդիա
​Լեհաստան — Ալբանիա

​Եզրափակիչ

​Ուկրաինա/Շվեդիա — Լեհաստան/Ալբանիա

​Ճանապարհ C

​Կիսաեզրափակիչներ

​Թուրքիա — Ռումինիա
​Սլովակիա — Կոսովո

​Եզրափակիչ

​Սլովակիա/Կոսովո — Թուրքիա/Ռումինիա

​Ճանապարհ D

​Կիսաեզրափակիչներ

​Դանիա — Հյուսիսային Մակեդոնիա
​Չեխիա — Իռլանդիա

​Եզրափակիչ

​Չեխիա/Իռլանդիա — Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա

​Կիսաեզրափակիչները կանցկացվեն 2026 թվականի մարտի 26-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 31-ին։