Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախագահ Խաչատուրյանին ներկայացվել է անցակետում իրականացվող ծառայությունը։ ՀՀ նախագահը տեղում ծանոթացել է անցակետի աշխատանքների բարելավման ուղղված քայլերին։
ՀՀ նախագահը պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել նոյեմբերի 19-ին։ ՀՀ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։









