Foto

ՀՀ–ում կենսաթոշակները և նպաստները 2026-ի ապրիլից կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով

ՀՀ–ում բոլոր տեսակի կենսաթոշակներն ու պարբերական բնույթի մի շարք նպաստներ 2026 թ. ապրիլի 1–ից կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Որոշ դեպքերում, երբ գումար ստացողը 75 տարի և ավելի է կամ ունի խորը/ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, այդ գումարները կարող են վճարվել նաև կանխիկ»,– նշեց նախարարը։
Նա վստահեցրեց, որ միայն վերջին ամսում 10 հազարով իջել է կանխիկով նպաստ և կենսաթոշակ ստացողների թիվը։
Այս պահին կա կենսաթոշակ կամ նպաստ ստացող 661 հազար քաղաքացի, որից կանխիկով գումար ստանում է միայն 60 հազարը։