Ռուսաստանի գնդակոծությունների պատճառով Լեհաստանը երկինք է բարձրացրել ռազմական ինքնաթիռներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտների վրա գրոհների կապակցությամբ լեհական և դաշնակիցների ռազմաօդային ուժերը գործում են մեր օդային տարածքում», - հայտարարել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
Երկինք են բարձրացել կործանիչների հերթապահ զույգեր և վաղ նախազգուշացման ինքնաթիռներ։
Նշվում է, որ այս միջոցառումներն իրենց բնույթով կանխարգելիչ են և կոչված են ապահովելու Լեհաստանի այն շրջանների անվտանգությունը, որոնք սահմանակից են Ուկրաինայի` սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջանների հետ։









