Foto

Հետաձգվել է Վրաստանի հետ մարդու իրավունքների հարցերով տարեկան հանդիպումը. ԱԳՆ

Եվրամիությունը հետաձգել է Վրաստանի հետ մարդու իրավունքների հարցերով տարեկան հանդիպումը, հայտնել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը:


Ինչպես նշել է Վրաստանի ԱԳՆ-ն, հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 21-ին Բրյուսելում, սակայն այն չեղարկվել է նախատեսվածից մի քանի օր առաջ։

«Վրացական կողմը հանդիպումը դիտարկել է որպես ԵՄ-ի հետ շփվելու հնարավորություն, այդ թվում՝ այն թեմաների շուրջ, որոնց վերաբերյալ մեր հասարակությունը հաճախ քննադատություն է լսում Բրյուսելից։ Թվում է, թե Բրյուսելը պատրաստ չէ լսել վրացական կողմի ողջամիտ դիրքորոշումները», - ասվում է հայտարարության մեջ։


 

tert.am