ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` նոյեմբերի 14–20-ը Երևանում, Գյումրիում և Աշտարակում անցկացվում է Երևանի Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնը՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են ներկայացումներ Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից։
Փառատոնի տնօրեն Կարո Բալյանի խոսքով՝ փորձել են ընդլայնել փառատոնի սահմանները։ Հենց այդ նպատակով են ընտրել Shakespeare & Co խորագիրը։ 
Նշանավոր ներկայացումներից են` Ա․ Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնի՝ «Ճայը» (Մոսկվա), «Ի․ Լ․ Կարաջալե Սատիրիկուս» Ազգային թատրոնի «Քեռի Վանյա» (Մոլդովա), Բրյանցևի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի «Քիթը» և «Ամառային գիշերվա երազը» (Սանկտ Պետերբուրգ), Սեգեդի
Պինցեսինհազ և Արադի Կամարասինհազ թատրոնների
«Կենդանի Դիակ» (Հունգարիա-Ռումինիա), Սեգեդի Պինցեսինհազ թատրոնի «ՄակբեԹԹ» (Հունգարիա)։
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Բրյանցևի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնը (Սանկտ Պետերբուրգ) նոյեմբերի 17-ին խաղաց Ն․Գոգոլ «Քիթը» ներկայացումը։ 









