Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը մասնակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԽՎ) խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային գլխավոր ժողովին։ Նա, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հարավային Կովկասին և Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացին, հայտնում է Ermenihaber.am:
«Մեր տարածաշրջանում ավելի քան 30 տարի տևած հակամարտություն պարունակող մեկ այլ թեմա է Ադրբեջանի և Հայաստանի միջև դրված խաղաղության համաձայնագիրը»,- հայտարարել է Քուրթուլմուշը։
Նա նաև նշել է, որ այդ համատեքստում երկու երկրների միջև վեճը, որը 30 տարի Կովկասում անկայունության հարց է եղել, մտել է նոր փուլ։ Քուրթուլմուշը հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խնդիրները սկսել են լուծել բանակցությունների և քննարկումների միջոցով, ճիշտ այնպես, ինչպես ԵԱՀԿ-ն։
«Հուսով եմ, որ երկու երկրների միջև մնայուն համաձայնագրի հաստատմամբ Կովկասը և մեր տարածաշրջանը կհասնեն մեծամասշտաբ խաղաղության մթնոլորտի»,- նշել է նա։









