Foto

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Երևանում է՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգով

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը Երևանում է՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգով


Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը դիմավորել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին, որը ժամանել է Երևան՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջմղման նպատակով։


Նա կհանդիպի վարչապետ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Միրզոյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին և հատուկ բանագնաց Ռուբինյանին:


Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում։

alpha.news