Խորվաթիայի ազգային հավաքականը նվաճեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր:
Զլատկո Դալիչի գլխավորած հավաքականը եվրոպական գոտու ընտրական մրցաշարի L խմբի նախավերջին խաղում տանը 3-1 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիների ազգային թիմին:
Խորվաթները 19 միավորով ապահովեցին առաջին տեղն ու Մունդիալի ուղեգիր: Ֆարերյան կղզիները 12 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց, երկրորդ տեղում 13 միավորով Չեխիան է, որը հանդես կգա անցումային փլեյ-օֆֆում:
Ընտրական A խմբում էլ Գերմանիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին: Դուբլ գրանցեց հարձակվող Նիկ Վոլտեմադեն:
Խմբի մյուս խաղում Սլովակիայի հավաքականը տանը 1-0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի ազգային թիմին:
Գերմանիայի և Սլովակիայի հավաքականները վերջին տուրից առաջ 12-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը:
G խմբում Լեհաստանի և Նիդերլանդների հավաքականները Վարշավայում 1-1 հաշիվը գրանցեցին: Վերջին տուրից առաջ Նիդերլանդների հավաքականը 17 միավորով առաջատարն է, Լեհաստանը` 14 միավորով երկրորդը:









