Բաքվում շարունակում են ինտենսիվորեն շրջանառել «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» թեման, ու այդ նապատակով ակտիվ միջոցառումներ են կազմակերպում։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում մեկնարկել է «Վերադարձի իրավունքը միջազգային խաղաղության և համագործակցության համատեքստում» կոնֆերանսը։
«Կոնֆերանսի նպատակն է գիտականորեն ուսումնասիրել և գնահատել «Արևմտյան Ադրբեջանից» (ադրբեջանական ԶԼՄ-ների ձևակերպումն է/խմբ.) արտաքսված անձանց՝ արժանապատվորեն հայրենիք վերադառնալու իրավունքը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային անվտանգության համատեքստում»,-նշել են կոնֆերանսի կազմակերպիչները։
Նշենք, որ Ադրբեջանը 2023-ին 9-ամսյա բլոկադայի ենթարկելուց հետո էթնիկ զտում իրականացրեց Արցախի հայերի նկատմամբ, որի հետևանքով մի քանի օրվա մեջ Արցախը գրեթե 100 %-ով հայաթափվեց։ Քանի դեռ ՀՀ իշխանությունը շարունակում է լռել արցախցիների վերադարձի իրավունքի մասով, Ադրբեջանը քարոզչական ֆոն է ապահովում՝ Ալիևի ասած 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու ուղղությամբ։









