Թենեսի նահանգում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի ավտոշարասյանը ուղեկցող երկու ոստիկանական մեքենաներ վթարի են ենթարկվել, հաղորդում է AP News-ը։
Դեպքը տեղի է ունեցել Մերիվիլ քաղաքում։ Վթարի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան։
Երկու վիրավոր ոստիկաններն էլ հոսպիտալացվել են։ Նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում։
ԱՄՆ գաղտնի ծառայության խոսնակ Քեթրին Փիրսը հայտարարել է, որ գործակալությունը հետևում է իրավիճակին։









