• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Խաղաղության գործընթացը երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է. Փաշինյան



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշին:

Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել, որ 2025 թվականը շատ կարևոր տարի է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև իր 34-ամյա անկախության մեջ առաջին անգամ կարող ենք ասել, որ խաղաղություն է հաստատված։ Երկրի ղեկավարն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ապրում է խաղաղության մեջ: Վարչապետի խոսքով՝ սա մի երկար ճանապարհ է, որն անցել ենք՝ գուցե շատ հաճախ լսելով և չիմանալով, նայելով և չտեսնելով այն ճանապարհը, որն Աստված պատրաստել է մեր ժողովրդի և մեր պետության համար։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այն ինչ վերաբերում է անհատին, նույնը վերաբերում է նաև պետությանը և շատ էական է արձանագրել, տեսնել, կառուցել պետության կապը Աստծո հետ: Վարչապետն ընդգծել է աստվածաշնչային սկզբունքները քաղաքական գործունեության, պետական կառավարման մեջ ներդնելու կարևորությունը։ Խոսելով պետական պաշտոնյաների բարեվարքության մասին՝ վարչապետը նշել է. «Մենք հաճախ խոսում և անընդհատ քննարկում, մտածում ենք՝ ի՞նչ լրացուցիչ մեխանիզմներ ներդնենք բարեվարքություն ապահովելու համար, որովհետև բարեվարքությունը, թերևս, բոլոր երկրներում ամենակարևոր խնդիրներից է: Եվ, իհարկե, բարեվարքությունը բարեփոխումների թեմա է, բարեվարքությունը կարգավորումների, փոխզսպումների և հակակշիռների թեմա է, բայց հնարավոր չէ բարեվարքություն առանց Աստծո ներկայության, հնարավոր չէ բարեվարքություն առանց Աստծո խոսքի»:

Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշ միջոցառումն Աստծու և մարդու կամ մարդու և Աստծու հարաբերությունների մասին է և շատ կարևոր է, որ Աստծու և մարդու հարաբերություններն արտահայտություն գտնեն նաև Աստծո և պետության հարաբերություններում:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների աղոթքի նախաճաշին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության գործընթացը երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է՝ փետրվարին և նոյեմբերին տեղի ունեցած աղոթքի նախաճաշերի միջև։ Ըստ վարչապետի՝ սա թերևս ինչ-որ հոգևոր նշանակություն և իմաստ ունի:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին՝ ներկա գտնվելու և Աստծո լեզվով խոսելու համար: «Երեկվա և այսօրվա անցկացրած ժամերն այս ձևաչափում շատ մեծ հոգևոր լիցք և էներգիա են տալիս փորձելու շարունակել այն ճանապարհը կամ վերստուգելուց, համոզվելուց հետո փորձելու հավատարիմ լինել այդ ճանապարհին, և համոզված լինել, որ բոլորս՝ ես, մեր Կառավարությունը, մեր պետությունը, կառավարող թիմը, ընդհանրապես մեր երկրի բոլոր քաղաքացիները քայլում ենք այն ճանապարհով, որով մեզ առաջնորդում է Աստված: Եվ կարծում եմ՝ հենց խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված»,- ասել է վարչապետը՝ իր խոսքն ամփոփելով 31-րդ Սաղմոսով:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Խնդրում ենք` հաղթեք պորտուգալացիներին. հունգարացիների նամակը հայերին


    Փաշինյանին ներկայացվել է Ակադեմիական քաղաքի մաքրման ծրագիրը և հայտնաբերված պատմական շինությունները


    Քիչ առաջ ԿԸՀ-ից մեզ ծանուցել են, որ մեր նկատմամբ վшրույթ է ներկայացվել. Գոհար Մելոյան


    Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել


    Էրդողանի խնդրանքով Հայաստանում կառուցվում է 10 մզկիթ. թուրքական լրատվամիջոցներ


    Խորվաթիան նվաճեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր


    ԱՄՆ-ն հայտարարել է ջերմամիջուկային ռումբի հաջող փորձարկման մասին


    Բաքուն ակտիվորեն աշխատում է ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ուղղությամբ. նոր կոնֆերանս են արել


    Մարդը կորցնում է ուժը միայն այն ժամանակ, երբ հրաժարվում է ինքն իրենից, իսկ ես հրաժարվելու ոչինչ չունեմ. Դավիթ Համբարձումյան


    Վազգենի ու Նարեկի հայհոյանքը կարող ես չհամարել նորմալ, բայց հաստատ է այն, որ դրանում հանցանք չկա. Բաբայան

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]