ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյանը բանակցություններ կվարի վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ ։
Կողմերը կքննարկեն ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային համագործակցության հարցեր:









