Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց «Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը։ Նրա կալանքը փոխվեց տնային կալանքով։
«Ինձ չեք վախեցնի ո՛չ բանտերով, ո՛չ աքսորներով, ո՛չ մահերով, հզոր տղերք են պայքարի մեջ զոհաբերվել, մոխրացել, բայց նորից հառնել են և կյանք են պարգևել մեր սերունդներին: Մտածելու բան մենք չունենք, մտածելու բան դուք ունեք: Մեզ կդատեք պատվերով, մի օր պատվերով ձեզ կդատեն: Գալիս է պատասխան տալու և հատուցման ժամանակը»,- ավելի վաղ ասել էր Իգոր Սարգսյանը։
«Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, բացակայելու արգելք և գրավ 2 մլն դրամի չափով։









