Foto

Բագրատ Սրբազանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարաձգվեց


Դատավոր Կարեն Ֆարխոյանը Բագրատ Սրբազանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարաձգեց։ Դատավորը հիմնավոր համարեց մեղադրողի միջնորդությունն ու անփոփոխ թողեց նրա խափանման միջոցը:

Չնայած բարձրաստիճան հոգևորականի ու նրա փաստաբանների պնդումներին, որ քրեական հետապնդումն իր ու իր հետ նույն օրը ձերբակալված ավելի քան մեկ տասնյակ անձանց նկատմամբ մեղադրանքները կեղծ են ու որ նրանց կալանքի տակ պահելու որևէ հիմք չեն տեսնում, հանրային մեղադրողը պնդեց, թե նա ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել ու թաքնվել քննությունից:

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։