Foto

Գոռ Մինասյանը ռեկորդով դարձել Իսլամական համերաշխության խաղերի հաղթող

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավարտված Իսլամական համերաշխության խաղերում Բահրեյնի հավաքականը ներկայացնող հայ ծանրամարտիկ Գոռ Մինասյանը ոսկե մեդալ է նվաճել գերծանր քաշայինների (+110 կգ) պայքարում։

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը, բրոնզե մեդալակիրն ու աշխարհի քառակի փոխչեմպիոնը երկամարտում ցույց է տվել 460 կգ (213 + 247) արդյունք՝ սահմանելով Ասիայի նոր ռեկորդ թե՛ պոկումում, թե՛ երկամարտի ընդհանուր հաշվարկում։