Foto

Հայաստանում նիկոլական բանդիտիզմ է. Աննա Մկրտչյան

Հայաստանում նիկոլական բանդիտիզմ է, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Իրավապահ համակարգը դարձել է զենք ունեցող ու ֆիզիկական խոշտանգումների հրահանգ կատարող նիկոլի բանդայի անդամ։

Դատական համակարգը դարձել է «պեչատ» ունեցող ու մարդկանց մեկուսացնող նիկոլի բանդայի անդամ։

նիկոլի բանդան այսօր առավոտյան ևս դուրս էր եկել բանդիտիզմի։

Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին առավոտյան խոշտանգել են, օրվա երկրորդ կեսին էլ կկատարվի մեկուսացման հրահանգը։ նիկոլի բանդան արդեն այնքան բացահայտ ու ցինիկ է գործում, որ քողարկվել էլ չեն ուզում։

նիկոլի բանդայից ինքնապաշտպանության ցանկացած դրվագի վրա կարվում է խուլիգանության ու ահաբեկչության հոդված։ Զրկվել ենք անգամ ինքնապաշտպանվելու բնական իրավունքից։

Դե աղդամցի ալենի մասով մի բան է միայն չճշտված մնում։ Իր անձի մնացուկները ե՞րբ է վերջնական որոշել թաղել։ նիկոլի հատուկ հանձնարարություններ կատարող էդմոնի կողմից անբարոյականի վաստակ բնութագրվելուց, թե՞ նիկոլի կողմից  իր հարսին բանտախուց ուղարկելուց»։