Foto

Գորիսի բնակիչը ներկայացրել է բոխու փայտանյութի ժամկետանց փաստաթուղթ․ բացահայտում

Սյունիքի մարզի պարեկները նոյեմբերի 9-ին Քաջարան քաղաքի Կավճուտ բնակավայրում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են Գորիսի 45-ամյա մի բնակչի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում կաղնի ծառատեսակի փայտանյութ կար, մինչդեռ վարորդը ներկայացրել է բոխու փայտանյութի ժամկետանց փաստաթուղթ։

Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։