Foto

Օկուպացիոն ռեժիմն ամեն ինչ արել է, որ մեր երկրում տեղական ինքնակառավարումը դե ֆակտո վերանա․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Այսօր տեղական ինքնակառավարման օրն է։ Հնչում են բազմաթիվ շնորհավորանքներ։

նիկոլական իշխանության շուրթերից հնչող շնորհավորանքները նման են մարդասպանի կողմից իր զոհի ծնունդը շնորհավորելուն ու քաջառողջություն մաղթելուն։

Չէ՞ որ օկուպացիոն ռեժիմն ամեն ինչ արել է, որ մեր երկրում տեղական ինքնակառավարումը դե ֆակտո վերանա – հիշե՛նք, օրինակ, Մասիսի, Վանաձորի, Գյումրու ընտրված համայնքապետների հակաիրավական բանտարկությունները, մանդատագողությունը Երևանի ավագանում և այլ համայնքներում, Փարաքարի համայնքապետի քաղաքական սպանությունը»։