Հանդիպեցի Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլթան բին Աբդուռահման Ալ Մարշադի հետ։ Այդ մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրությունը ներդրումային համագործակցության խորացման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- նշել է նա։









